Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները փորձուսուցման են մեկնել Լիբանան

am es
Showshii tekhnologiakan hamalsarani owsanoghnere p`ordzowsowts`man en meknel Libanan_87867

Լիբանանի «Gardenia Lebanese Farms» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հրավերով 2018 թվականի օգոստոսի 6-31-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ փորձուսուցման են մեկնել Զահլե քաղաքում գտնվող «Gardenia Grain D՚or» ընկերության խոշոր պահածոների գործարան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փորձուսուցման առաջին երկու շաբաթն անց է կացվել «Gardenia Grain D՚or» ընկերության մթերքի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների գործարանում: Ըստ ծրագրի նախատեսված է նաև ծանոթանալ պանրի պատրաստման, կարտոֆիլի վերամշակման և ջրի շշալցման տեխնոլոգիաններին:

Փորձուսուցման շրջանակներում տեղի է ունեցել հանդիպումներ Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ:

Տեղեկացնենք, որ Լիբանանի «Gardenia Lebanese Farms» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը 2018 թվականի հուլիսի 9-ին այցելել է Արցախ և հավանելով տեղի բնությունը որոշել է ներդրումներ կատարել նաև Արցախում: Ընկերությունը միտում ունի մինչև 2025թ-ը Հայաստանում և Արցախում տարեկան 8 հազար տոննա ընկույզ արտադրել։ Ընկերությունն արդեն 16 հազար պեկան տեսակի և հունական ընկուզենիների ծառ է տնկել Հայաստանում: Նիկոլաս Աբու Ֆայսալը որոշել է Հայաստանում և Արցախում հիմնել պեկան տեսակի ընկուզենու ամենամեծ այգիները։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ