Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Շվեդիան օգնություն է խնդրել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ հրդեհների դեմ պայքարի համար. interfax.ru

am
Shvedian  ognowt`yown e khndrel NATO-i andam  erkrnerits`, hrdehneri dem payk`ari hamar. interfax.ru_81655

 

Շվեդիայի կառավարությունը երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը թույլ է տվել դիմել ՆԱՏՕ-ի անդամներին՝ օգնություն խնդրելու՝ երկրում մոլեգնող բնական հրդեհների մարման համար, հայտնում է interfax.ru-ն:

Երկրի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Էմմա Նորդվալը նշել է, որ Շվեդիան արդեն ընդունել է ՆԱՏՕ-ի անդամներից մեկի՝ Թուրքիայի առաջարկը՝ որպես օգնություն հրշեջ ինքնաթիռ տրամադրել՝ հրդեհը մարելու համար:

Նորդվալը հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է կանխել խոշոր հրդեհների տարածումը:

Շվեդիայում մոլեգնող երկու ամենախոշոր հրդեհները տարածվել են երկրի կենտրոնական հատվածում՝ Էվլեբորգ և Դալարնա շրջաններում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ եվրոպական երկրներն ավելի քան 240 հրշեջ են ուղարկել Շվեդիա՝ տեղի ծառայություններին անտառային հրդեհների մարման գործում օգնելու համար:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ