Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Սիրիական բանակը շուտով Աֆրին կներխուժի

am ru
Siriakan banake showtov Afrin knerkhowzhi_43912

Սիրիայի կառավարական զորքերը, քրդերի համաձայնության գալով, առաջիկայում կգրավեն Թուրքիայի հետ սահմանային Աֆրին քաղաքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրի տրամադրած տեղեկությունները:  

Ավելի վաղ  «Ալ-Մայադին» հեռուստաալիքը հաղորդել էր, որ քրդերը ու պաշտոնական Դամասկոսը համաձայնության են եկել, որպեսզի Սիրիայի բանակը Աֆրին քաղաք մտի՝ պաշտպանելու համար երկրի տարածքային ամբողջականությունը Թուրքիայի ռազմական միջամտությունից եւ դաշնակից ուժերից:

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որպեսզի առաջիկայում սիրիական զորքերը տեղակայվեն թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Աֆրին քաղաքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի կառավարության եւ քրդերի միջեւ», - ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրիկայում քրդական ուժերի դեմ մեկնարկել էր «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ