Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Սիրիայի կառավարամետ զորքերը Աֆրինի սահման են ժամանել

am
Siriayi karhavaramet zork`ere Afrini sahman en  zhamanel _45106

Սիրիայի կառավարամետ զորքերը ժամանել են Աֆրին շրջանի սահմանային հատված՝ պաշտպանելու համար երկրի տարածքային ամբողջականությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հինգշաբթի հայտարարել է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչ Նուրի Մահմուդը:

«Զինված կազմավորումները, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ, ժամանել են Աֆրին, բայց ոչ քանակությամբ, որ կարողանան դիմակայել թուրքական օկուպացիային: Սիրիական բանակի պետք է կատարի իր պարտականությունը: Այն պետք է պաշտպանի հանրապետության սահմանները»,- Մահմուդի բառերն է մեջբերում Reuters-ը:   

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ