Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Սիրիայում ԱՄՆ գործողությունները օկուպացիա են. Զարիֆ

am ru
Siriayowm AMN gortsoghowt`yownnere okowpats`ia en. Zarif_44405

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում օկուպացիայի նոր ալիք է սկսել: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն:

Ըստ նախարարի՝ Սիրիայում տիրող իրավիճակը դեռեւս քաղաքական լուծում է պահանջում: Նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը եւ Իրանը չորս տարի ձգտում են այս որոշմանը:

«Բոլոր միջազգային կոնֆերանսներում մենք պնդում ենք, որ Սիրիայում հնարավոր է միայն քաղաքական լուծում: Հուսով եմ, որ վերջապես կսկսեն գիտակցել այս գաղափարն այն բանից հետո, երբ ահաբեկիչներին հզոր հարված է հասցված: Մենք պետք է սկսենք քաղաքական որոշումը, բայց մենք օկուպացիայի նոր ալիք ենք տեսնում, արտաքին միջամտություն՝  հատկապես ԱՄՆ-ից », - ասել է Զարիֆը:

Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ մտավախություն էր հայտնեց, որ Սիրիայում ամերիկյան կողմի գործողությունները նպատակ են հետապնդում վերացնել երկիրը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ