Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ ԱԽ բանաձևը Աֆրինին չի վերաբերում. Թուրքիայի ԱԳՆ

am
Siriayowm zinadadari masin MAK AKh banadzewe Afrinin ch`i veraberowm. T`owrk`iayi AGN _46158

Սիրիայի Աֆրին քաղաքը, որտեղ Թուրքիան իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, չի ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւիով սահմանված հրադադարին: Այս մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի  հայտարարության մեջ:

Աքսոյը այդպիսով պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարությանը, ով երեքշաբթի Վաշինգտոնում կայացած  ճեպազրույցի ժամանակ Անկարային խորհուրդ էր տվել «ուշադիր կարդալ» բանաձեւի տեքստը հասկանալու համար, որ Աֆրինում եւս պետք է դադարեցնել կռիվը:

«Բանաձեւում նշված մարդասիրական տեսանկյունից մտահոգություն առաջացնող տարածքների թվում Աֆրինը նշված չէ», - ասել է Աքսոյը: Նա ընդգծել է, որ «Աֆրինում տեղի չեն ունենում բանաձեւում նշված բախումներ, որոնցում հաշվի չեն առնվում խաղաղ բնակչության եւ ահաբեկիչների տարանջատումը»: «Այնտեղ  ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար է ընթանում, իսկ ահաբեկչական կազմակերպությունները սպառնում են Սիրիայի ամբողջականությունը եւ Թուրքիայի ազգային անվտանգությունը: Այնպես որ Նաուերթի՝ բանաձեւն «ուշադիր կարդալու» մասին հայտարարությունը  զուրկ է որեւէ պատճառից եւ խոսում են բանաձեւի իմաստը չհասկանալու կամ այն  միտումնավոր  աղավաղելու մասին», - ասել է Աքսոյը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ