Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Սիրում եմ ապրել ստեղծագործելով. Արուսյակ Օհանյան (Լուսանկարներ)

Sirowm em aprel steghtsagortselov. Arowsyak Ohanyan (Lowsankarner)_25556

«Նյուտոնիկի ձեռքերով» զարգացնող խաղերն ու գրքերը ունեն բացառապես զարգացնող գործառույթ և հանդիսանում են փոքրիկների ժամանցի կազմակերպման համար խելացի ընտրություն»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց բանաստեղծուհի Արուսյակ Օհանյանը՝ խոսելով իր նախաձեռնության՝ «Նյուտոնիկի ձեռքերով» զարգացնող խաղերի ու գրքերի մասին:

Գրքերի փոքրիկ արտադրությունը, ինչպես մեր զրուցակիցը նշեց, ընտանեկան նախաձեռնություն է, որը հիմնվել է վերջինիս ամուսնու և իր կողմից՝ «Նյուտոնիկ» նախակրթարանին կից։

«Ամուսինս բեյրութահայ է, ով գալով Հայաստան՝ ինչ-որ չափով մշակութային տարբերության ճգնաժամ ապրեց: Հասկացանք, որ հարկավոր է հիմնել ընտանեկան փոքրիկ ձեռնարկություն, որի շնորհիվ կկարողանանք հոգալ մեր նյութական կարիքները»,- նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ գրքերի արտադրությունն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, «որում նորից ինձ հաջողվեց ներմուծել արվեստի տարր»:

Զարգացնող խաղերն ու գրքերը մոդելավորում է բանաստեղծուհին, ում գաղափարներն իրականացնում է վերջինիս ամուսինը՝ իրականացնելով կազմակերպչական, իրացման բոլոր հարցերը։ Օհանյանի խոսքով, այս աշխատանքն իրենց ընտանիքի համար շնորհակալ գործ է, քանի որ սպառողները մանուկներն են։

 

«Թե՛ խաղերը, թե՛ գրքերը բացառապես զարգացնող են, և հանդիսանում են փոքրիկների ժամանցի կազմակերպման համար խելացի ընտրություն։ Վաղ հասակից սիրել եմ մոդելավորողի մասնագիտությունը, ունեմ նաև նկարչական ոչ մասնագիտական հմտություններ, ուղղակի սիրում եմ ապրել ստեղծագործելով, իսկ այս աշխատանքը հարկավոր էր նաև մեր փոքրիկ ընտանիքին։ Ես նա չեմ, ով երբևէ կլքի Հայաստանը»,- իր խոսքը եզրափակեց Արուսյակ Օհանյանը։

 

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ