Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սկանդալային պատմություններով աչքի ընկած Հրանտ Դավթյանը՝ պատգամավոր

am
Skandalayin patmowt`yownnerov ach`k`i enkats Hrant Davt`yane, patgamavor_76435

Ազգային Ժողովի արտահերթ նիստում պատգամավորի երդմամբ  հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության նոր անդամ Հրանտ Դավթյանը: Հրանտ Դավթյանը փոխարինում է  պատգամավոր Մերուժան Սիմոնյանին, ով հունիսի 8-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրելՆշենք, որ Հրանտ Դավթյանը եղել է նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր:

Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 12 ընտրատարածքից, և քանի որ այդ տարածքում առաջադրված բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, պատգամավորական  մանդատը  բաժին հասավ  «Ծառուկյան» դաշինքի համամասնական  ցուցակի միակ թեկնածուին՝  Հրանտ Դավթյանին:
Նկյատենք, որ Հրանտ Դավթյանն այս տարիների ընթացքում Հրանտ Դավթյանը աչքի է ընկել ոչ թե պատգամավորական գործունությամբ, այլ 2015 թ-ին տեղի ունեցած սկանդալային դեպքով, որի ժամանակ  Դավթյանը հայհոյել էր իր մեքենան կանգնեցրած ճանապարհային ոստիկանին:
Նշենք նաև, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Հրանդ Դավթյանը Դոն Պիպո անունով հայտնի, քրեական հեղինակություն  Արթուր Ղազարյանի հովանավորյալն է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ