Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սննդամթերքի որակի որոշման «պոլիէթիլենային» տարբերակ

am
Snndamt`erk`i oraki oroshman <<poliet`ilenayin>> tarberak_75843

Ինչպե՞ս որոշել մթերքի որակը՝ գույնո՞վ, հոտո՞վ, թե որևէ այլ մեթոդով: Իհարկե վնասակար մանրէների ազդեցության հետևանքներն ոչ միշտ են  տեսանելի անզեն աչքով: Մինչև հիմա մեզ հայտնի ամենահուսալի տարբերակը թերևս լաբորատոր հետազոտությունն է: Սակայն հիմա արդեն այդպիսի հատուկ հետազոտության կարիք չկա: աԱմեն ինչ ավելի պարզ է:

Կանադայի Մաքմաստերի համալսարանի գիտնականների խումբը մշակել է հատուկ թաղանթ, որն առաջին հայացքից չի տարբերվում սովորական սննդի փաթեթավորման թաղանթից, բայց հաշված վայրկյանների ընթացքում կարող է գնորդին տեղեկություններ հաղորդել սննդամթերքի որակի մասին: Ընդամենը պետք է սննդամթերքը թաղանթով փաթաթել և սպասել մի քանի վայրկյան:

Եթե թաղանթը փոխում է գույնը, ապա սննդամթերքը վտանգավոր է կամ գուցե նույնիսկ արդեն թունավոր: Գույնից կախված կարելի է որոշել՝  աղիքային ցուպի՞կ, թե որևէ այլ վնասակար մանրէներ է պարունակում սննդամթերքը: Առաջին հայացքից պարզ թվացող գիտնականների այս նոր հայտնագործության  մշակման համար շուրջ 15 տարի է պահանջվել:

Իսկ ինչպե՞ս «է աշխատում» թաղանթը:  «Արագացված» ախտորոշման համար գիտնականները օգտագործել են տարբեր ԴՆԹ-ներ և բիորեագենտներ. դրանց շատ բարակ շերտով պատվում է թաղանթը: Եվ երբ այդ շերտերը հպվում են սննդամթերքի,  մասնավորապես դրանում առկա  վտանգավոր մանրէների հետ, տեղի է ունենում քիմիական հակազդեցություն, ինչի հետևանքով թաղանթի մոլեկուլները փոխում են գույնը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ