Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սոցփաթեթի շահառուների համար նույնականացման քարտը պարտադիր կլինի սեպտեմբերից

am
Sots`p`at`et`i shaharhowneri hamar nowynakanats`man k`arte partadir klini septemberits`_91230

 

Սոցիալական փաթեթի շահառուները, դրանով նախատեսված ծառայություններից օգտվելու համար, արդեն սեպտեմբերից պատադիր պետք է ունենան նույնականացման (ID) քարտ: Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր, որ նույնականացման քարտի պարտադրանքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հունվարի մեկից: Հետո, սակայն, վերջնաժամկետը փոխվել է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ նշված ժամկետի երկարաձգման պատճառը զուտ տեխնիկական էր:  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարել էր, որ նշված ժամկետում  հնարավոր չէ ապահովել նույնականացման քարտի անհրաժեշտ ծավալը:

Ի դեպ նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար սահմանված է 3 հազար դրամ պետական տուրք: Վճարից ազատվում են այն անձինք, ովքեր 16 տարին լրանալուց հետո երբևէ չեն ստացել հին նմուշի անձնագիր և առաջին անգամ ստանում են նույնականացման քարտ, ինչպես նաև աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ քաղաքացիները:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ