Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի թանգարանում է (Տեսանյութ)

am
Sowrb Gegharde Mayr At`orhi t`angaranowm e (Tesanyowt`)_74807

Ահա Սուրբ Գեղարդը: Այն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի թանգարանում է:  Մինչդեռ եկեղեցու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն անամոթաբար ստում են, իբրև այն վաճառվել է:

 Ինչպես ասում են՝ ստի պոչը կարճ է լինում: Շատ արագ նաև այս հարցում պարզվեց իրականությունը, որ  նման կեղծ  պնդումները չեն համապատասխանում իրականությանը: 

  Քիչ առաջ նաև Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը պաշտոնապես հայտարարեց. <Այն լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել՝ կեղծ են: Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդ կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար ու անվնաս է>: 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ