Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սփյուռքի նախարարը շախմատ խաղաց «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ

am
Sp`yowrhk`i nakharare shakhmat khaghats` <<Ari town>> tsragri masnakits`neri het_76647

  Հուլիսի 11-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլի մասնակիցների հետ:

 

Կրթական և ճանաչողական մասից բացի ծրագրի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախարարի հետ:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան 2,5 ժամ շարունակ  նախարարի հետ շախմատ խաղալ ու նաև սովորել: Մխիթար Հայրապետյանը խաղաց միաժամանակ 19 պատանու հետ:

«Դեռ նման փորձառություն չեմ ունեցել, կարծում եմ հետաքրքիր փորձություն է սպասվում, «դուխո՛վ» »,- ասաց նախարարն ու անցավ խաղին:

Նախարարի հետ խաղում հաղթանակ տարավ 17 ամյա Անդրանիկ Սարգսյանը: Անդրանիկն Իրաքից է, շախմատ սկսել է խաղալ մանուկ հասակից, չէր սպասում, որ կհաղթի նախարարին: «Շատ դժվար խաղ էր, նախարարը շատ լավ է խաղում, համոզված չէի, որ կհաղթեմ»,- անկեղծացավ Անդրանիկը:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ