Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սփյուռքի նախարարությունը պետք է գոյության իրավունքը վաստակի. Արման Եղիազարյան

am
Sp`yowrhk`i nakhararowt`yowne petk` e goyowt`yan iravownk`e vastaki. Arman Eghiazaryan _79959

«Բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, որը չեմ կարծում թե, կարող է ազդել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի ղեկավար(ՀՀԻ), ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը:

Խոսելով Հայաստան-Սփյուռք կապի, վերափոխված ծրագրերի մասին Եղիազարյանը նկատում է՝ սփյուռքահայությունն այնքան ոգեւորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով, որ չի էլ նկատի մանր թերացումները. « «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվել են նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»: Գործնականում ոչ մի տարբերություն չկա, պարզապես ծրագրերը հարմարեցրել են այսօրվա Հայաստանի իրողություններին` և՛ իր տերմինաբանությամբ, և՛ այլ առումներով։ Սփյուռքահայությունն էլ լավագույնս հասկանում է՝ ինչի մասին է խոսքը։ Չեմ կարծում, թե նեղսրտելու են կամ վիրավորվելու։ Եկողների քանակական փոփոխություն էլ չկա: Հայաստանում կատարված վերջին փոփոխությունները սփյուռքահայության շրջանում մեծ արձագանք են գտել, եւ եթե նույնիսկ փոքրիկ թերացումներ լինեն, կրկնում եմ՝ իրենք չեն էլ նկատի»։

Անդրադառնալով Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գործունեությանը՝ մասնագետը նշեց, որ դեռ վաղ է գնահատել նախարարի աշխատանքը, քանի որ երկու ամսում դեռ ծրագրերի կազմման փուլն էլ չէր կարող ավարտվել:

«Անցած 10 տարիների փորձը ցույց է տալիս, որ Սփյուռքի նախարարության գործունեությունը պետք է էականորեն փոխվի, այն պետք է նպատակաուղղել այլ ուղղություններով, օրինակ, նպաստել Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքին սփյուռքահայերի ակտիվ մասնակցությանը», -շեշտում է Արման Եղիազարյանը, հիշեցնելով խոսակցությունները, թե ո՞ւմ է պետք այդ նախարարությունը։

Նրա դիտարկմամբ՝ նման կարծիքների պատճառը նախարարության նախկին ծրագրերի ոչ լիարժեք, անբավարար լինելն էր:

«Եթե ուզում ենք, որ Սփյուռքի նախարարությունը գոյության իրավունքը վաստակի, ապա նախարարության կողմից իրականացվող ծրագրերը պետք է լինեն շատ ավելի լուրջ եւ նպատակաուղղված Հայաստանի Հանրապետությանը ամրապնդմանը»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ