Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Սփյուռքից հնչել են գործնական առաջարկներ՝ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը. Արտակ Զաքարյան

am en ru
Sp`yowrhk`its` hnch`el en gortsnakan arhajarkner, owghghvats rhazmardyownaberakan olorti zargats`mane. Artak Zak`aryan_22247

Ներգրավված լինելով աշխարհի տարբեր երկրների ռազմարդյունաբերական ոլորտում՝ սփյուռքի շատ ներկայացոցիչներ իրենց մասնագիտական և գիտական ներուժը կարող են ներդնել նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման գործում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին  լրագրողների հետ ճեպազրույցում  այս մասին ասել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ սփյուռքահայության կողմից արդեն իսկ կան գործնական առաջարկներ՝ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

«Տեխնոլոգիական, հատկապես բարձր տեխնոլոգիաների լայն կիրառումը ռազմական արդյունաբերության ոլորտում մեծ դեր ունի , իսկ սփյուռքահայությունն իր տեղն ունի ռազմական արդյունաբերության համար կիրառվող բարձր տեխնոլոգիական ուղղություններում: Այստեղ անհրաժեշտ է սփյուռքի համար ապահովել ճիշտ ծրագրային մոտեցում, և դա միայն ֆինանսական ներդրումներ կամ բիզնես մոտեցումը չի,  որ կարող է արդյունք տալ, այլ նաև մասնագիտական ներգրավվածությունը կարող է շատ օգտակար լինել»,- ասել է Զաքարյանը: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ