Սփյուռքյան ներդրումը պետք է իրական ներդրում լինի, ոչ թե բարեգործություն. Համաժողովի մասնակից

am
Sp`yowrhk`yan nerdrowme petk` e irakan nerdrowm lini, och` t`e baregortsowt`yown. Hamazhoghovi masnakits`_22397

«Համաժողովից տպավորություններս դրական են , և հույս ունենք, որ կարդարացվեն մեր ունեցած ակնկալիքները, և կկարողանանք նպատակակետի հասնել»,- «Հայ ձայնի» հետ զրույցում Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի մասին ասաց մասնակիցներից Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը։

 

Վերջինս հավելեց, որ իր նպատակը Ֆրանսիայում Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի գործունեության զարգացումն է, որպեսզի Հայաստանը լավագույնս ներկայացվի Ֆրանսիայում՝ ակնկալելով ներդրողների մասնակցություն։

«Ամեն տեսակի ակնկալիքներ նախևառաջ պետք է ինքներս մեզնից սպասենք։ Քաղաքականության մեջ, ինչպես Չերչիլն է ասել, չկան մշտական բարեկամներ կամ շահեր, իսկ մենք մեր շահը պաշտպանելու համար պետք է ունենանք լավագույնս ձևավորված տնտեսություն, որպեսզի մեզ հետ մյուս ժողովուրդները հաշվի նստեն»։

 

Ըստ Ավետյանի՝ ցանկալի է, որ սփյուռքյան ներդրումը իրական ներդրում լիներ, և ներդրողն էլ նաև շահ հետապնդեր, ու նրա արածը չդիտվեր միայն բարեգործություն. «Ցավոք, ցայսօր Սփյուռքի ներդրումները բարեգործական բնույթ են կրել»: Ավետյանի դիտարկմամբ, պետք է կոնկրետ ծրագրեր լինեն, որպեսզի ներդրողը կարողանա իր գործը Հայաստանում զարգացնել, և այդ զարգացումից հետո որոշակի օգնություն կգա Հայաստանին՝ տնտեսությունը կզարգանա, օրինակ։ Սա, ըստ մեր զրուցակցի, ավելի կարևոր է, քան ժամանակ առ ժամանակ ներդրումներ անելը, որը չարդարացվելուց հետո սոսկ բարեգործության կվերածվի։

Լրահոս

Նմանատիպ նորություններ