Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Սպասվում է փոփոխական եղանակ

am
Spasvowm e p`op`okhakan eghanak _87563

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային շրջաններում, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 18-19-ը կնվազի 2-4 աստիճանով: 

Երևան քաղաքում օգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ