Ստամբուլահայ համայնքը ձանձրացավ եւ ուզում է՝ ժամ առաջ ավարտվի այս ընտրությունը. Նազար Բինաթլը

am
Stambowlahay hamaynk`e dzandzrats`av ew owzowm e, zham arhaj avartvi ays entrowt`yowne. Nazar Binat`le_22778

Պոլսո պատրիարքության հարցով վերջերս կրկին զարգացումներ են տեղի ունենում Պոլսում: Ըստ տարածված տեղեկությունների, պետական մարմինները գոհ չեն պատրիարքական ընտրության համար ստեղծված Նախաձեռնարկ մարմնից, ինչը քննարկումների տեղիք է տվել պատրիարքական ընտրությունների անցկացման գործընթացին հետեւողների շրջանում:

«Հայ Ձայնի» հետ զրույցում պոլսահայ գործիչ, Ստամբուլի Հայ ճարտարապետների միության անդամ Նազար Բինաթլըն ասաց, թե ծանոթ է այդ խոսակցություններին, բայց թե ինչն է եղել նման մտահոգությունների առիթը, տեղյակ չէ: Մեր զրուցակիցն ավելացրեց որ ինքն անձամբ ճանաչում է Նախաձեռնակ մարմնի անդամներին, եւ կարծում է, որ պետական կառույցների վերապահությունն այնտեղ գտնվող որոշ մարդկանց հանդեպ է միայն: Պոլսահայ մեր զրուցակիցը նաեւ ասաց.

«Բոլորն այսօր Պոլսո պատրիարքության ընտրության հարցով ջանքեր են թափում, ինը տարի անցավ, եւ ոչինչ չկարողացան անել, ստամբուլահայ համայնքը ձանձրացավ եւ ուզում է՝ ժամ առաջ ավարտվի այս ընտրությունը: Բայց հնարավոր է՝ պետության կողմից նախատեսված ընթացակարգ կա, պետք է սպասել այդ ընթացակարգն ավարտվի»:

Ըստ մեր զրուցակցի, հարցի լուծումը պետությանն ուղղված նամակի պատասխանին սպասելն է, պետք է սպասել եւ ընտրության իրավունքը ստանալ: «Դեռ ժամանակ կա, եթե պատասխան չլինի, արդեն ինքն իրեն պետք է լուծարվի Նախաձեռնակ մարմինը, նոր մարմին կազմվի:

Պետք է այսօրվա տեղապահ սրբազանի եւ համայնքի մի քանի հայտնի դեմքերի միջոցով նորից կառավարությանը կամ կուսակալությանը դիմել, հարցնել, թե ո՞ր ուղղությամբ գնանք, որ մեր ընտրության իրավունքը ստանանք: Մենք միայնակ չենք կարող գործել, միայնակ չենք կարող գլուխ բարձրացնել»,-ասաց պոլսահայ գործիչը, նշելով, որ ինքը լավատես է, եւ հավատում է, որ առաջիկայում պատրիրաքի ընտրությունը տեղի է ունենալու:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ