Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Starbucks-ը կհրաժարվի պլաստիկե ձողիկների օգտագործումից. ՌԻԱ Նովոստի

am
Starbucks-e khrazharvi plastike dzoghikneri ogtagortsowmits`. RhIA Novosti_75819

Աշխարհում խոշորագույն՝ Starbucks սրճարանների ցանցը մինչև 2020 թվականը կհրաժարվի միանգամյա օգտագործման պլաստիկե ձողիկների օգտագործումից ամբողջ աշխարհում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը։

Համաձայն փաստաթղթի՝ այս քայլը թույլ կտա հրաժարվել տարեկան ավելի քան մեկ միլիարդ պլաստիկե ձողիկների օգտագործումից։

Հայտարարությունում հավելել են, որ սառույցով սուրճի, թեյի և էսպրեսոյի համար կօգտագործվի առանց ձողիկի կափարիչ։ «Մեր գործընկերների և հաճախորդների համար սա կարևոր, նշանակալի իրադարձություն է մեր գլոբալ ցանկությանը՝ էկոլոգիական սուրճի հասնելու առումով՝ մատուցելով այն հաճախորդներին ավելի էկոլոգիական տեսքով»,-հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քեվին Ջոնսոնը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ