Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ստեղծված իրավիճակը կարագացնի Սիրիայի մասնատումը. Թուրքագետ

Steghtsvats iravichake karagats`ni Siriayi masnatowme. T`owrk`aget_44594

Հունվարի 20-ից սկսած՝ թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինի մոտակայքում մարտեր են ընթանում, սակայն ճշգրիտ տեղեկություն չկա՝ թե ինչքան են մոտեցել քաղաքին: Հայ ձայնի հետ զրույցում նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով Աֆրինի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Չաքրյանի դիտարկմամբ, երկար ժամանակ տեղի ունեցող մարտերում առաջխաղացում չկար, մինչև փետրվարի 3-ին ռուսական ինքնաթիռի խոցումը, որին ի պատասխան ռուսական կողմը զգուշացրեց թուրքականին՝ չխախտել Սիրիայի օդային տարածքը, հակառակ դեպքում նրանց ինքնաթիռները ևս կխոցվեն: Այս միջադեպից հետո թուրքական զորքերի առաջխաղացումը կանգ առավ, քանի որ օդուժը չէր կարողանում ցամաքային զորքերին աջակցություն ցուցաբերել:

Ըստ մեր զրուցակցի, խնդիրը Աֆրինը չէ, քանի որ ինչպես նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Աֆրինը քրդերից մաքրելուց հետո գլխավոր նպատակը Մեմբիջն է, որտեղ 2000 հոգանոց ամերիկյան զորամիավորում կա, ծածանվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի, նաև ԱՄՆ դրոշները: «ԱՄՆ-ը քրդերին նվիրատվության կարգով զենքեր է հանձնում, ինչը Էրդողանի մոտ դժգոհություն է առաջացնում: ԱՄՆ Կոնգրեսն էլ որոշում է կայացրել կես միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Սիրիայի քրդական ուժերին, որը հետագայում հնարավոր է դառնա 3 մլրդԱյնուամենայնիվ, Մենբիջի վրա հարձակվելու մասին թուրքական կողմի հայտարարություններին ԱՄՆ-ի արձագանքը բավական սուր է եղել. զգուշացրել են, որ նման պարագայում թուրքական կողմը շատ կոշտ պատասխանի կարժանանա»,- նշում է թուրքագետն ու հավելում, որ եթե անգամ Մեմբիջն էլ քրդերից մաքրվի, այնուամենայնիվ, Եփրատից մինչև Իրաքի սահմանն ընկած տարածքում ամերիկացիները նպատակադրված են ձևավորել քրդական պետություն: «Այսինքն, եթե Աֆրինում, Մեմբիջում քրդերը Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիք են, առավել ևս սպառնալիք կդառնան Եփրատից մինչև Իրաքի սահմանն ընկած տարածքում, մանավանդ, եթե ձեռք բերեն պետական կարգավիճակ »,-ընդգծեց Չաքրյանը:

Վերջինիս դիտարկմամբ, եթե անգամ այս իրավիճակից Թուրքիան ոչինչ չշահի, այն կարագացնի Սիրիայի մասնատումը: Չաքրյանը հիշեցրեց նաև Էրդողանի այն խոսքերը, որոնց համաձայն, Աֆրինն ու Մեմբիջը թուրքական կողմը ցանկանում է հանձնել իրենց իսկական տերերին՝ Ազատ Սիրիայի բանակին: Իսկ այդ բանակը կազմված է 9 տարբեր ահաբեկչական խմբերի գրոհայիններից, այն ահաբեկչական խմբավորումների միասնություն է, որն ամբողջությամբ ենթակա է Թուրքիային:

«Եթե Թուրքիան գրավի Աֆրինը, Մեմբիջը, ապա այդ տարածքներում կստեղծվի ազատ գոտի, որը կհայտնվի Թուրքիայի վերահսկողության տակ և չի ենթարկվի Բաշար Ասադին: Ստեղծված իրավիճակն էլ կհանգեցնի Սիրիայի մասնատամանը»,-եզրափակեց Հակոբ Չաքրյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ