Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ստեփանակերտում բացվել է Հենրիխ Պողոսյանի հարթաքանդակը

am
Step`anakertowm bats`vel e  Henrikh Poghosyani hart`ak`andake_84039

  Ստեփանակերտի Հակոբ Հակոբյան 46 հասցեում այսօր տեղի է ունեցել խորհրդային պետական, քաղաքական գործիչ, ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Հենրիխ Պողոսյանի հիշատակին կառուցված հարթաքանդակի բացման հանդիսավոր արարողություն:

Հարթաքանդակի   բացման    պատիվը   տրվել  է Հենրիխ Պողոսյանի  քրոջը՝  Էլմիրա Պողոսյանին    և  արվեստագետքանդակի  հեղինակ  Ալբերտ Հարությունյանին:

 Միջոցառման  բացման  խոսքով հանդես  է եկել  ԱՀ   գրողների  միության  նախագահ Վարդան Հակոբյանը:

Նրա  խոսքով՝  հարթաքանդակը հարգանքի  տուրք  է  անվանի  քաղաքական  գործիչ, արցախյան   շարժման  մեծ  երեխտավոր   Հ. Պողոսյանի  վառ   հիշատակին:

Բնութագրելով   ՀՊողոսյանին՝    Վ. Հակոբյանն  առանձնացրել  է    նրա  սկզբունքայնությունը,   բարձր  ինտելեկտը  և    ժողովրդավարությունը:

«Հ.  Պողոսյանը  մեծ   ժողովրդականություն  և  սեր  էր    վայելում   արցախահայության   շրջանում. ժողովուրդն  անթաքույց  հպարտությամբ  ու  սիրով  էր  վերաբերվում  նրան: Պետական  մարմիններում  նա  ներկայացրել  է   արցախահայությանը: ՀՊողոսյանին  ճանաչողները   միշտ  էլ   բարի   հիշողություններով  և  անմնացորդ   սիրով  են    խոսում   նրա  մասին»,-մասնավորապես   ասել  է  Վ. Հակոբյանը:

Ելույթներով   հանդես  են  եկել   նաև   Հենրիխ  Պողոսյանի    գործընկերները  և   մտերիմները, ովքեր   բարձր  են  գնահատել   նրա     մարդկային  կերպարը՝  ամբողջացնելով  նրա  մարդկային  նկարագիրը: Հ. Պողոսյանը  արցախահայության  համար   բախտորոշ   ու   ծանր    ժամանակներում  ստանձնելով  ԼՂԻՄ  մարզկոմի  առաջին  քարտուղարի   պարտականություններըև     մտահոգված  լինելով  հայ  ժողովրդի    ճակատագրով՝    արել  է  իրենից  կախված  ամեն  ինչ.   հակազդելով Բաքվի հակահայկական  հարձակումներին    նա  միջազգային  հանրությանը հնարավորինս   կարողացել  է  հասու     դարձնել  Արցախի  հարցը: Միջոցառռմանը  ներկա  էին  ԱՀ  Ազգային  Ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  նախագահի   աշխատակազմի  ղեկավար   Մարատ Մուսայելյանը,  Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն   Գրիգորյանը, Հ. Պողոսյանի   հարազատները, ընկերները, մետրիմներըստեփանակերտցիներ և  այլք:

Նշենք, որ   Հենրիխ  Անդրեյի  Պողոսյանը ծնվել է 1931 թվականին Ստեփանակերտում: 1955 թվականինավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ինստիտուտը: 1955-1971 թվականներին ԼՂԻՄ-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, 1971-1974 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալմիաժամանակ՝ագրոարդյունաբերության կոմիտեի նախագահ: 1988 թվականի փետրվարին ընտրվել է կոմկուսի ԼՂԻՄմարզկոմի առաջին քարտուղար, 1989 թվականից՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամԽՍՀՄ ԳԽնախագահության ԼՂ-ին նվիրված 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում հիմնավորել է ԱդրբեջանականԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունըիր ղեկավարման ընթացքում քայլեր է ձեռնարկել խնդրիխաղաղ կարգավորմանը: Մահացել  է  2000  թվականի  հունվարի  30-ին  Մոսկվայում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ