Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ստուգվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի աշխատանքների ընթացքը

am
Stowgvel e Hyowsis-Harav chanaparhayin mijants`k`i Transh 3-i ashkhatank`neri ent`ats`k`e_76491

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

 

Ինչպես տեղեկացրեցնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, օրվա ավարտին տեղի է ունեցել հանդիպում ճանապարհաշինական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչների հետ։ Ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության` «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիումի անդամները: Քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Շեշտվել է, որ շինաշխատանքները պետք է իրականացվեն որակով և նախանշված ժամկետներում։

 

«Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը կհամալրվեն իրենց տեխնիկական միջոցները, կավելացվի շինարարների թիվը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ