Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի շենքը կվերակառուցվի

ru am
T`bilisii P.Adamyani anvan t`atroni shenk`e kverakarhowts`vi_48810

Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Հավլաբարում գտնվող Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքը ամբողջությամբ կապամոնտաժվի եւ կվերակառուցվի 1936 թ. նախագծի համաձայն:

«Մեր թատրոնի շենքը Վրաստանում լավագույններից մեկը կլինի: Երեք ամսվա ընթացքում     հին շենքը կապամոնտաժվի եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը կավարտվեն հիմնական շինարարական աշխատանքները: Մեկ տարի եւ մի քանի ամիս հետո մենք կավարտենք շենքի ներքին աշխատանքները», - ասել է թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Արմեն Բայանդուրյանը Թիֆլիսում կայացած ասուլիսի ընթացքում:

Բայանդուրյանը նաեւ նշել է, որ թատրոնի նոր շենքը հագեցած կլինի ժամանակակից ձայնային համակարգով եւ նոր լուսավորող սարքավորումներով: Նախատեսվում է նաեւի բացել թանգարան, որը կներկայացնի թատրոնի 162-ամյա պատմությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ