Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թբիլիսիում քննարկումներ են արվել թվային դիվանագիտության և տեղեկատվական ոլորտում հայ-վրացական համագործակցության հնարավորությունների շուրջ

am
T`bilisiowm k`nnarkowmner en arvel t`vayin divanagitowt`yan ew teghekatvakan olortowm hay-vrats`akan hamagortsakts`owt`yan hnaravorowt`yownneri showrj_96551

 

Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ խորհրդատվություններ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության կապերի վարչությունից, խորհրդատվությունների շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գերծերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Մալխազ Միքելաձեի, ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի, Մամուլի և տեղեկատվության վարչության պետ Մարի Նարչեմաշվիլիի, Միջազգային մշակութային և հումանիտար հարաբերությունների վարչության պետ Քեթևան Կանդելակիի հետ:

Հանդիպումներին քննարկվել են տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացվող աշխատանքների առնչվող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել տեղեկատվական աշխատանքի վերաբերյալ առաջին միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության հետագա զարգացման համար։  

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը զրուցակիցներին ներկայացրել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության գործունեության հիմնական ուղղությունները և նոր նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ հայկական և արտերկրյա լսարանի շրջանում իրազեկվածության բարձրացմանը, բարեկամ երկրների հետ տեղեկատվական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թվային դիվանագիտության և տեղեկատվական ոլորտում հայ-վրացական համագործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և այդ միջոցառումների լուսաբանման հետ կապված հարցերին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ