Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Թերեզա Մեյը կատարեց իր սպառնալիքը

am
T`ereza Meye katarets` ir sparhnalik`e_75807

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի և Բրեքսիտի հարցերով նախարար Դևիդ Դևիսի հրաժարականի պատճառը եղել է ԵՄ-ի հետ բանակցային պլանի շուրջ ունեցած անհամաձայնությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը:

«Մենք չհամաձայնեցինք այն հարցի շուրջ, թե ինչպես ավելի լավ ձևաչափով իրականացնենք մեր ընդհանուր պարտավորությունը՝ հարգելով հանրաքվեի արդյունքները: Բայց ես կցանկանայի ընդգծել նախկին նախարարների աշխատանքը՝ կապված ԵՄ-ից դուրս գալու հետ, այն ջանքերը, որոնք ուղղված էին նոր նախարարություն ստեղծելուն, նոր կարևոր նախագծեր խորհրդարանում անցկացնելուն»,- նշել է Թերեզա Մեյը:

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներից տեղեկացել էինք, որ վարչապետը սպառնացել էր արտգործնախարարին և մյուս անհնազանդ նախարարներին, թե կհեռացնի աշխատանքից, եթե ԵՄ-ից դուրս գալու գործընթացին խոչընդոտեն:

Ինչին հաջորդեց լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Բորիս Ջոնսոնը հեռացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Նախօրեին էլ հրաժարական էր ներկայացրել Բրեքսիթի հարցերով նախարար Դևիդ Դեյվիսը: Վերջինս հրաժարական էր ներկայացրել վարչապետի հետ տարաձայնությունների հենքին՝ կապված Brexit-ից հետո Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հարցի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ