Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թիմային աշխատանքի վերաբերյալ քննարկում՝ ՌԱԿ երիտասարդների շրջանում

es am
T`imayin ashkhatank`i veraberyal k`nnarkowm, RhAK eritasardneri shrjanowm_80131

Հուլիսի 20-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ հեռու քաղաքային աղմուկից, ՌԱԿ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ հետաքրքիր և ուսուցողական քննարկում, որին ներկա էին ՌԱԿ ուսանողական ակումբի անդամները: Ձեռնարկին անակնակալ կերպով միացան նաև Երուսաղեմի «Հայ Երիտասարդաց միության» վարչականներից Հակոբ Ճռնազյանը և Հակոբ Հակոբյանը:  

Համատեղ քննարկում-փորձառությունը նվիրված էր թիմային աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը: Երիտասարդները միմյանց ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց հմտությունները, մտքերն ու գաղափարները, միմյանց հետ կիսվեցին նոր գիտելիքներով ու փորձառությամբ, որոնք կծառայեցվեն հետագա ծրագրերի և նախագծերի կազմակերպմանն ու հաջող իրականացմանը: Ազատ ժամանակ ՌԱԿ երիտասարդները հնարավորություն ունեցեն իրար ավելի լավ ճանաչելու և մտերմանալու, քննարկելու ինչպես համատեղ իրականացված, այնպես էլ իրականացվելիք ծրագրերը, միջոցառումները:

«Հայ Երիտասարդաց միության» վարչականներն էլ իրենց հերթին ՌԱԿ անդամներին ծանոթացրին ՀԵՄ գործունեության հետ, Սփյուռքում իրենց իրագործած ծրագրերի հետ, նաև քննարկեցին կուսակցության մեջ երիտասարդների ընդգրկվածության հարցը և հետագայում համատեղ ուժերով նոր ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունները:

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ