Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն առկա է. Չավուշօղլու

am es
T`owrk`-amerikyan haraberowt`yownnerowm larvatsowt`yown arhka e. Ch`avowshoghlow_64388

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության մասին՝ կապված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին գրում է թուրքական Անադոլու գործակալությունը:

Չավուշօղլուի խոսքով, երկրների միջև լարվածություն կա:

«Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագրից առաջ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը քննարկել է իր դաշնակից ԱՄՆ-ի հետ: Վաշինգտոնը հրաժարվեց դրանք մեզ վաճառել: Այդ ժամանակ մենք ստիպված եղանք բանակցել Ռուսաստանի հետ», - բացատրել է Չավուշօղլուն:

Նա հավելաել է, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ է վաճառել այդ համակարգերը թուրքական կողմին, ապա Թուրքիան դրանք կգնի:

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան կարող է ձեռք բերել ռուսական կործանիչներ, եթե ԱՄՆ-ն չիրականացնի F-35 կործանիչների մատակարարումը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ