Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքագետ. Թուրքիան կուժեղացնի ազգայնական հռետորաբանությունը

am en
T`owrk`aget. T`owrk`ian kowzheghats`ni azgaynakan hrhetorabanowt`yowne_39894

Այսօր լրագրողների հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ 2019 թվականից գործ պետք է ունենանք նոր Թուրքիայի հետ. «Թուրքիան անցնում է կառավարման նոր համակարգի, որը Էրդողանի վաղուց փայփայած երազանքն էր։ Թուրքական խորհրդարանը սիմվոլիկ նշանակություն կունենա, իշխանությունը կկենտրոնանա նախագահի ձեռքերում։ Գործադիր, օրենսդիր, նաև որոշակի դատական գործառույթներ կտրվեն նախագահին»:

 

Ըստ թուրքագետի, Էրդողանի հաղթելու շանսերն այս պաշտոնում մեծ են, ինչի արդյունքում մենք գործ կունենանք չափազանց բարդ հարևանի հետ՝ Թուրքիայում ուժեղանում է իսլամիզմի գիծը, որը խթանում է պետությունը, դպրոցներում արդեն այս թեմայով դասերն են ավելացել:

 

 

«Թուրքիան փորձում է գտնել դաշնակից, համագործակցության է գնացել Գորշ գայլերի կուսակցության հետ, ովքեր հայտարարել են, որ պաշտպանելու են Էրդողանի թեկնածությունը։ Սա նշանակում է, որ նա պետք է սաստկացնի, ուժեղացնի ազգայնական հռետորաբանությունը: Թուրքիան աստիճանաբար հեռանում է ԵՄ անդամակցության ընթացքից, համագործակցությունից եւ դժգոհ է նաև ԱՄՆ քաղաքականությունից», - նկատեց բանախոսը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ