Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքական նահանգը Սիրիայի տարածքից հրետակոծման է ենթարկվել

am ru
T`owrk`akan nahange Siriayi taratsk`its` hretakotsman e ent`arkvel_41336

Սիրիայի Աֆրին շրջանից արձակված հրթիռը թուրքական սահմանի մոտակայքում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է NTV- ն, նախնական տվյալներով, զոհեր եւ վիրավորներ չկան:

Հրթիռն ընկել է Քիլիսի նահանգի ձիթապտղի դաշտերում, որոնց մոտակայքում պատմական գերեզմանատուն է գտնվում, որտեղ պարբերաբար այցելուներ են գալիս:

Դեպքի վայր են ժամանել բժիշկներ եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ:

Մերձսահմանային սպառնալիքներին արձագանքման կանոնների համաձայն՝ սահմանային հրետանին պարզել է այն տարածքը, որտեղից հրթիռն արձակվել է եւ դրա ուղղությամբ հարված է հասցրել:

 

Վերջերս Սիրիայի կողմից թուրքական տարածքների ուղղությամբ հրթիռների եւ ականանետների հարվածները հաճախակի են դարձել: Սա նաեւ կապված է Անկարայի կողմից հունվարի 20-ին մեկնարկած «Ձիթենու ճյուղ» գործողության հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ