Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքական զինուժը 7,5 կմ խորացել է դեպի Սիրիա

am en
T`owrk`akan zinowzhe 7,5 km khorats`el e depi Siria_40289

 Թուրքիայի զինված ուժերը եւ «Սիրիայի ազատ բանակի» խմբավորումները վերջին 48 ժամվա ընթացքում թուրք-սիրիական սահմանից 7,5 կմ առաջ են տեղաշարժվել դեպի Աֆրին քաղաք: Ինչպես նշում է Haberturk  հեռուստաալիքը, ի սկզբանե զինվորականները   հույս ունեին այդ նպատակին հասնեն միայն գործողություններին չորրորդ օրվա ընթացքում:

Ստորաբաժանումները մուտք են գործել  69 գյուղ, որոնք, ըստ թուրքական կողմի, գտնվում են  «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» վերահսկողության տակ, որին Անկարան համարում է ահաբեկիչներ՝ կապված  Քրդական բանվորական կուսակցության հետ (PKK): Չորս գյուղեր լիովին ազատագրվել են, նաեւ երեք ռազմավարական բարձունքներ են վերցվել:

Ինչպես հայտնում է Sabah թերթը, գործողության առաջին երկու օրերին   թուրքական օդուժն Աֆրինում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի»  եւ հարակից տարածքների ուղղությամբ արձակել է մոտ հարյուր տոննա բարձր ճշգրտության զինամթերք եւ հարակից տարածքներում:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ