Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Թուրքայի նախագահի թեկնածուն ցանկանում է երկիրը վերադարձնել խորհրդարանական համակարգին

am
T`owrk`ayi nakhagahi t`eknatsown ts`ankanowm e erkire veradardznel khorhrdaranakan hamakargin_63608

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդ-հանրապետական  կուսակցության (CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 24-ին այանալիք արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում  նա   մտադիր է երկիրը վերադարձնել կառավարման խորհրդարանական համակարգի:

 

Թուրքիայի կառավարման խորհրդարանական համակարգի անցման նպատակով կայացած Սահմանադրական հանրաքվեն տեղի ուենցավ անցյալ տարվա ապրիլի, որի ընթացքում հաղթանակ տարան նախագահ Թայիփ Էրդողանի կողմնակիցները՝  վաստակելով 51.4% ձայն:

 

«Մենք անպայման վերադառնալու ենք կառավարման խորհրդարանական համակարգին, դա կորոշվի խորհրդարանում: Երբ ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի, շուրջ երկու տարվա ընթացքում կվերանան հին խորհրդարանական համակարգի բացասական գործոնները, մենք կթարմացնենք այն և նոր առաջընթաց քայլ կանենք դեպի ժողովրդավարություն մեր ճամփորդության ընթացքում», - ասել է Ինջեն:

 

Նա հավելել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում առաջին իսկ օրը չեղյալ կհայտարարի արտակարգ դրության ռեժիմը, որը հաստատվել է Թուրքիայում 2016 թ. հուլիսի հեղաշրջման փորձից հետո: 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ