Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքերը հրաժարվել են մասնակցել Եվրոպայի մարդու իրավունքների խոշորագույն համաժողովին

am
T`owrk`ere hrazharvel en masnakts`el Evropayi mardow iravownk`neri khoshoragowyn hamazhoghovin_96611

 

Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի մարդու իրավունքների խոշորագույն համաժողովին:

ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն Twitter-ում գրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը բոյկոտում է համաժողովը, քանի որ այն պնդում է ՀԿ-ներին վետո դնելու իրավունքի մասին, որոնք ցանկանում են մասնակցել համաժողովին:

Ամենամյա երկշաբաթյա համաժողովը մեկնարկել է նախօրեին Վարշավայում եւ նվիրված է ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին:

Համաժողովն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս քաղաքացիական հասարակության խմբերին, որքան էլ փոքր նրանք լինեն, կառավարություններին հավասար մասնակցել:

Թուրքական պատվիրակությունը համաժողովը լքել էր անցյալ տարի, քանի որ չէր կարողացել արգելափակել իր համոզմամբ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապված խմբերի մասնակցությունը, որին Անկարան մեղադրում է անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Սակայն թուրքերի հայտարարությունը անհիմն են համարել:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ