Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Թուրքիան Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնի

am ru
T`owrk`ian Siriayi harts`ov banakts`owt`yownner kants`kats`ni_38745

Հունվարի 29-30-ը Սոչիում կայանալիք Ազգային երկխոսության կոնգրեսից հետո Թուրքիան մտադիր է Սիրիայի հարցով բանակցություններ վարել այլ երկրների հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «Anadolu» գործակալության խմբագիրների հետ հանդիպման ժամանակ:

«Սոչիում կայանալիք բանակցություններից հետո մենք Թուրքիայում կանցկացնենք  արտգործնախարարների հանդիպում: Այս հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ: Մեր միակ նպատակը Սիրիայում անվտանգություն եւ կայունություն հաստատելն է, ինչպես նաեւ արաբական պետության տարածքային ամբողջականությունը պահպանելը», - ասել է արտգործնախարարն առանց անվանելու այն  երկրները, որոնք հրավիրելու են Թուրքիա:

 

Հիշեցնենք, որ 2018թ-ի 29-30 հունվարին Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսի  նիստի գումարման մասին դեռեւս հայտարարվել էր Աստանայում տեղի   Սիրիայում զինադադարի երաշխավոր  երկրների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) ունեցած վերջին հանդիպման ժամանակ: Համաժողովի ընթացքում կքննարկվի Սիրիայի նոր սահմանադրության մշակման հարցը եւ դրա հիման վրա ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող ընտրությունների անցկացումը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ