Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

ru am
T`owrk`ian boghok`i nota e hghel Germaniayin_48434

 

Թուրքական իշխանությունները Գերմանիայի կառավարությանը բողոքի նոտա են հղել` կապված Բեռլինում մզկիթի եւ թուրքական մշակույթի կենտրոնի հրդեհման հետ:

Այս մասին հաղորդում է թուրքական Daily Sabah թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղին:

«Մենք կոչ ենք անում Գերմանիայի կառավարությանը ավելի ուշադիր լինել Թուրքիայի քաղաքացիների անվտանգության հանդեպ», - ասել է փոխվարչապետը: Նա պահանջել է  հանցագործներին պատասխանատվության ենթարկել:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 11-ի գիշերը Բեռլինի հյուսիսում գտնվող Ռեյնիկկենդորֆի շրջանում: Ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործությունը քաղաքականացված բնույթ է կրում:

Հետաքննողները գտնում են, որ հարձակումը հնարավոր է իրականացվել է աջակողմյան  ծայրահեղականները կամ քրդական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք անհամաձայնություն են ունեցել Անկարայի քաղաքականության հետ: Չի բացառվում նաև հակամարտությունը թուրքական համայնքի ներսում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ