Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Թուրքիան դատապարտել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը

am ru
T`owrk`ian datapartel e Erowsaghemn Israyeli mayrak`aghak` chanach`elow AMN oroshowme_34209

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի  վարչակազմի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան դատապարտում է Թրամփի  վարչակարգի անպատասխանատու հայտարարությունը եւ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը:

 

Ավելի վաղ հաղորդվել էինք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք եւ հանձնարարել է սկսել նախապատրաստական ​​աշխատանքները դեսպանատունը   Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ