Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Թուրքիան կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ում Ստոլտենբերգ

am
T`owrk`ian karewor der e khaghowm NATO-owm Stoltenberg_55267

 Թուրքիան շատ բան է անում ՆԱՏՕ-ի համար, այն կարևոր դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է թուրքական Haberturk- հեռուստաալիքի եթերով:

 «Թուրքիան  դաշնակից է, որը առանցքային դեր է խաղում ՆԱՏՕ-ի կազմում: Թուրքիան մեծ ներդրում ունի ընդհանուր անվտանգության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Թուրքիան շատ բան է անում ՆԱՏՕ-ի համար», - ասել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգը նաև ասել է, որ ինքը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի Աֆրին շրջանի տարածքում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները: «ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից այնքան չի տուժել ահաբեկչությունից, որքան Թուրքիան», - ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ