Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը

am
T`owrk`ian ktrowk bardzrats`rel e mi shark` amerikyan aprank`neri mak`satowrk`ere_87439

Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:

Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով T. C. Resmi Gazete պաշտոնական կառավարական տեղեկատուին:

Նրա տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրին համապատասխան, մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել են 120 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բացի այդ, ավելացել Է նաեւ այլ ապրանքների սակագների չափը, ներառյալ կոսմետիկական միջոցները, բրինձը եւ քարածուխը:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Իր Twitter-ում նշել Է, որ այդ միջոցները ձեռնարկվել են ի պատասխան թուրքական տնտեսության վրա «ԱՄՆ-ի վարչակազմի կանխամտածված հարձակումների»: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան Էլ լավ չեն»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել Է ամերիկյան Էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքը բոյկոտելու մասին: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք Է օգտագործում Թուրքիայի դեմ:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ