Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը. Չավուշօղլու

am
T`owrk`ian ow Rhowsastane k`nnarkowm en vizayin rhezhimi ch`egharkman hnaravorowt`yowne. Ch`avowshoghlow_87687

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեսպանների և միջազգային կազմակերպություններում երկրի մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը: 

«Մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ մեր գործարարների՝ մասնավորապես բեռնատարների վարորդների համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ»,- ասել է նախարարը, հայտնում է kp.ru-ն:

Նա նաև նշել է, որ թուրքական կառավարությունը ողջունում է այս գաղափարը, որը թույլ կտա Թուրքիայի քաղաքացիներին այցելել Ռուսաստան՝ առանց վիզայի հետ կապված որևէ խնդրի: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է Չավուշօղլուն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ