Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Թուրքիան սպառնում է ամերիկացիներին «Ինջիրլիք» բազայի փակմամբ

am es
T`owrk`ian sparhnowm e amerikats`inerin <<Injirlik`>> bazayi p`akmamb_63848

Անկարան կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիք ավիաբազան՝ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությամբ պայմանավորված: Այս մասին  ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Մենք փորձում ենք բարելավել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Որպեսզի դրանք կարգավորվեն, ԱՄՆ-ը պետք է Մանբիջի հարցի,  Գյուլենի հարցի շուրջ  քայլեր ձեռնարկի, կան նաեւ այլ խնդիրներ: Երբ խոսքը վերաբերում է սրան, մեր ժողովուրդն ասում է. «Փակեք Ինջիրլիքի, Քյուրեջիքի բազանները»:   Մենք այլ հաղթաթղթեր էլ ունենք:  Միացյալ Նահանգները չպետք է կորցնիայնպիսի դաշնակից, ինչպիսին մենք ենք: Սպասում ենք, որ ԱՄՆ-ը կնահանջի իր սխալ քայլերից », - A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ ամերիկացիները Թուրքիային F-35 կործանիչները չվաճառելու պատճառ չունեն: Եվ եթե այս հարցը չլուծվի, Անկարան իր կարիքները այլ վայրում կարող է բավարարել:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամային փուլում են գտնվում ԱՄՆ-ի  կողմից «Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) ցուցաբերած աջակցության  պատճառով, որին Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում՝ կապված Թուրքիայում գործող Քուրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Վաշինգտոնն էլ դա բացատրում է  ԻՊ  ահաբեկչական խմբավորմանն դեմ պայքարելու հանգամանքով:  Բացի այդ, Անկարան Վաշինգտոնից պահանջում է  հանձնելիսլամական քարոզիչ Գյուլենին, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է  2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպման մեջ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ