Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքիայի ԶՈւ կողմից 597 ահաբեկիչ է ոչնչացվել

am ru
T`owrk`iayi ZOw koghmits` 597 ahabekich` e och`nch`ats`vel _41171

 Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում տեղի ունեցող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում Թուրքիայի Զինված ուժերը «չեզոքացրել են 597 ահաբեկիչ»: Այս մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից հրապարակված հայտարարության մեջ, գրում է TASS-ը:

 

««Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում Թուրքիայի Զինված ուժերը

 նախորդ գիշերվա ընթացքում  44 թիրախ են ոչնչացրել: Դրանց թվում եղել են  ապաստարաններ, զինամթերքի պահեստներ եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի», Քուրդիստանի  բանվորական կուսակցության, «Ժողովրդավարական միություն» կուսակցության եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կրակակետեր: «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի օրվանից ոչնչացվել է 597 ահաբեկիչ», -ասվում է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր Սիրայի Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ