Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թուրքիայի ԶՈւ պատրաստվում է շրջափակել Աֆրինը

ru am
T`owrk`iayi ZOw patrastvowm e shrjap`akel Afrine_44610

Թուրքիայի Զինված ուժերը մտադիր են շրջափակել սիրիական Աֆրին քաղաքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. «Գործողությունը կստանա արագ զարգացում»:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Առաջիկա օրերին մենք կարագացնենք շարժը դեպի Աֆրինի կենտրոն՝ այն շրջապատելու նպատակով: Այդպիսով կկասեցվի արտաքին աջակցությունը (քրդական ուժերի): Այդ  ժամանակ ոչ ոք չի կարողանա որեւէ բանակցություն վարել: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Թուրքիայի հարավային սահմանների մոտ ահաբեկչական միջանցք ստեղծել, մենք ցույց կտանք, որ դա այնքան էլ հեշտ չէ», - ասել է Էրդողանը՝ խոսելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների առաջ :

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ