Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքիայի քրդերի միջավայրում մթնոլորտը հակասական է. Փորձագետ

am en ru
T`owrk`iayi k`rderi mijavayrowm mt`nolorte hakasakan e. P`ordzaget_39939

Թուրքիայի քրդերի մի մասը փորձում է պաշտպանել տեղական իշխանություններին, քանի որ նրանք կարծում են՝ Թուրքիայի տեղական իշխանություններին դեմ գնալու պարագայում քրդերը այնտեղ մեծ վնասներ կկրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

 

«Թուրքիայի քրդերի շրջանում բավական մեծ հեղինակություն է վայելում Քրդական բանվորական կուսակցությունը: Սա նշանակում է, որ թուրք-քրդական լարվածության ֆոնին այն կարող է Թուրքիայում նոր սադրանքներ հրահրել՝ օգտագործելով Թուրքիայում ապրող քրդերի ներուժը: Թուրքաբնակ քրդերի միջավայրում մթնոլորտը բավական հակասական է, սակայն փաստ է, որ քրդերի բավական մեծ զանգված աջակցում է ինչպես Քրդական բանվորական կուսակցությանը, այնպես էլ Սիրիայի քրդերին»,- ասաց Խուդավերդյանը՝ հավելելով, որ եթե լարվածությունն ավելի շիկանա, այսինքն՝ Թուրքիան ռազմական գործողություններ սկսի Աֆրինում, ապա դա կհանգեցնի նրան, որ Թուրքիայում ավելի կլարվեն  թուրք-քրդական հարաբերությունները՝ հենց երկրի ներսում  առաջացնելով սադրանքների նոր օջախներ:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ