Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Թուրքիայի խորհրդարանում ազգայնականների մեծ քանակը կբարդացնի հայկական օրակարգի ներմուծումը

T`owrk`iayi khorhrdaranowm azgaynakanneri mets k`anake kbardats`ni haykakan orakargi nermowtsowme_70434

Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարանում այլևս բացարձակ մեծամասնություն չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին:

Թուրքագետի դիտարկմամբ, Էրդողանի ղեկավարած կուսակցությունը՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը նախորդ գումարման խորհրդարանում կազմում էր բացարձակ մեծամասնություն, երեկ կայացած ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների 40 տոկոսը միայն և 600 անդամ ունեցող մեջլիսում այլև չի կազմում մեծամասնություն. ԱԶԿ-ն ունենալու է 293 պատգամավոր: Այն անգամ պարզ մեծամսնություն չի կազմել: «Առանց Ազգայնական շարժում կուսակցության, որը 10 տոկոսից ավելի ձայներ ունի, ԱԶԿ-ն մեջլիսում չի կազմի մեծամասնություն»,- նշեց Չաքրյանը:

Իր հերթին թուրքագետ Վարուժան Գեղամյանը հավելեց, որ Թուրքիայի խորհրդարանում այս ընտրությունների արդյունքում մեծացել է ազգայնականների քանակը ինչպես «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչների, այնպես էլ «Իյի» (թարգմ.՝ լավ) կուսակցության, որոնք, ըստ էության, նույն գաղափարախոսության կրողն են ու նույն գծի շարունակողը: Ըստ բանախոսի՝ նման պատկեր վերջին 20 տարվա ընթացքում առաջ անգամ է գրանցվում: «Չեմ բացառում, որ Մեջլիսում թեժ պայքար լինի ազգայնականների ու քրդերի միջև: Եթե ընդհանուր ուրվագծերով նշենք, ապա պետք է փաստել, որ ազգայնականների քանակի մեծացումը նշանակում է, որ դրական շեշտադրմամբ հայկական օրակարգի մուտքը խորհրդարան տեսականորեն լրացուցիչ բարդությունների կհանդիպի: Կլինի նաև հակառակը՝ բացասական շեշտադրմամբ հայկական օրակարգը շատ ավելի հեշտությամբ տեղ կգտնի թուրքական խորհրդարանում»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ