Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքիայում բացվել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը

am
T`owrk`iayowm bats`vel e polsahay haytni lowsankarich` Ara Gyowleri t`angarane_88883

Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը: Այս մ ասին տեղեկանում ենք  ermenihaber կայքից:

Թանգարանի  բացման արարողությանը մասնակցել են արվեստով հետաքրքրված բազմաթիվ մարդիկ: Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղակայված թանգարանի առաջին այցելուների դատին են հանձնվել «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:

Գյուլերի արվեստը, ինքնությունն ու կենցաղն ապագա սերունդներին փոխանցելու նպատակով է հիմնադրվել միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող Թուրքիայի առաջին լուսանկարիչ-արվեստագետի թանգարանը: Բացման արարողության ժամանակ տոնել են նաև Գյուլերի 90 ամյակը:

Արա Գյուլերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեծ դժվարություններ է կրել, մինչ երկար տարիների ընթացքում կձևավորվեր իր արխիվը:

«Դողուշ» հոլդինգի գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանն էլ մեծ ոգևորությամբ պատմել է Գյուլերի հետ վերջին երկու տարվա համագործակցության և իրականացված ծրագրերի մասին: Նա նշել է, որ բացի թանգարանից, մոտ 8 ամիս առաջ հիմնվել է Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնը, որն էլ զբաղվել է ցուցադրության նախապատրաստմամբ:

Երկու տարի առաջ Արա Գյուլերի և նշյալ հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել էր հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը:

Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները ստանում են  ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ