Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Թուրքիայում ընտրողների 53%-ից ավելին պատրաստ է քվեարկել Էրդողանի օգտին

am es
T`owrk`iayowm entroghneri 53%-its`  avelin  patrast e k`vearkel Erdoghani ogtin_64400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների շարքում առաջատարն է:  Հունիսի 24-ի սպասվող արտահերթ ընտրություններում նրա օգտին պատրաստ է ձայն տալ ընտրողների 53.4%: Այս մասին վկայում են   ORC սոցիոլոգիական կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները:

 

 Արտահերթ ընտրություններում որպես նախագահի թեկնածու ներկայացված են  Թուրքիայի գործող նախագահ  Էրդողանը (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն), Մուհարրեմ Ինջեն (երկրի հիմնական ընդդիմադիր «​​Ժողովրդ- հանրապետական» կուսակցություն), Սելահաթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն), Մերալ ԱքշեներըԼավ» կուսակցություն), Թեմել ՔարամոլլաօղլունՍաադեթ» կուսակցություն) և Դողու ՓերինչեքըՎաթան» կուսակցություն):

 

Ինչպես հաղորդում է ORC-ի թվիթթերյան էջը, Ինջեի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 23,8%, Աքշեների օգտին՝ 11,5%, Դեմիրթաշի՝ - 8,7%: Խորհրդարանական ընտրություններում, որը տեղի կունենա նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, ընտրողների 52,8% պատրաստ է  աջակցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության դաշինքին: Ընտրողների 35.6% կքվեարկի ընդդիմադիր դաշինքի օգտին, որը բաղկացած է «Ժողովրդա-հանրապետական» ​, «Լավ» և  «Սաադեթ» կուսակցություններից: Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին ընտրողների միայն 10.7%:

 

Հարցումն անցկացվել է մայիսի 28-ից հունիսի 1-ի 37 Թուրքիայի նահանգներում, հարցմանը մասնակցել է 3410 մարդ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ