Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թուրքիայում գրեթե 800 մարդ է ձերբակալվել Աֆրինի գործողությունների դեմ բողոքելու համար

am
T`owrk`iayowm gret`e 800 mard e dzerbakalvel Afrini gortsoghowt`yownneri dem boghok`elow hamar _44381

Թուրքական ոստիկանությունը Սիրիայի Աֆրինում ռազմական գործողության մեկնարկից ի վեր 786 մարդ է ձերբակալել, որոնք մեղադրվում են սոցիալական ցանցերում դրա դեմ քարոզչության եւ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

«Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկից ի վեր դրա դեմ ուղղված 85 բողոքի ակցիա է իրականացվել:  Սոցիալական ցանցերում այս ամենը խրախուսելու եւ բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել  է 786 մարդ», - ասված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին բնակավայրում  հունվարի 20-ից մեկնարկել է «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողությունը, որն ուղղված է  քրդերի դեմ:   

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ