Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Թուրքիայում հայկական բեռնատար են թալանել, որը բեռնված է եղել 20 տոննա մոլիբդենով

en am
T`owrk`iayowm haykakan berhnatar en t`alanel, ore berhnvats e eghel 20 tonna molibdenov _100165

Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:

Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը: Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել:

Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար: Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ