Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Թուրքիայում հայկական եկեղեցին մզկիթի են վերածել (Լուսանկարներ)

T`owrk`iayowm haykakan ekeghets`in mzkit`i en veratsel (Lowsankarner)_29428

Թուրքական Աթնապ քաղաքում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, ոչնչացվում է հայկական թաղամասը :

«1915-ի դեպքերից հետո, Այնթապում գտնվող բազմաթիվ մշակութային հուշարձաններ եւ պատմական շենքեր, որոնք հայերին են պատկանել, վերածվել են մզկիթների եւ ռեստորանների», - գրում է թուրքական GazeteKarinca թերթը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ քաղաքի ամենահայտնի վայրում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010 թվականին վերածվել է Փրկության մզկիթի:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունները հայերի կողմից կառուցված պատմական նշանակություն ունեցող կառույցները, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ այգիներով, վերածել են հյուրանոցների եւ դրանք օգտագործում են զբոսաշրջիկներին գրավելու համար:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ