Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Թուրքիայում իշխանությունը չի կարող փոխանցվել այլ քաղաքական ուժի. Էրդողան

am
T`owrk`iayowm ishkhanowt`yowne ch`i karogh p`okhants`vel ayl k`aghak`akan owzhi. Erdoghan_64012

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի կարող երկրի իշխանությունը փոխանցել այլ քաղաքական ուժերի: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մենք չենք կարող թողնել իշխանությունը այնպիսի ուժերի, որոնք քաղաքական փորձառություն չունեն և չեն կարողանա կառավարել երկիրը», - ասել է Էրդողանը:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ այս տարվա հունիսի 24-ին տեղի կունենալիք  ընտրություններից հետո, Թուրքիան էլ ավելի հզոր պետություն կդառնա:

Հունիսի 24-ին Թուրքիայում միաժամանակ տեղի են ունենալու ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 49.41 տոկոս ձայն և դարձել երկրի իշխող քաղաքական ուժը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ