Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Թուրքիայում կչեղարկվի գործող արտակարգ դրության ռեժիմը

am en ru
T`owrk`iayowm kch`egharkvi gortsogh artakarg drowt`yan rhezhime_65524

Թուրքիայում հաստատված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել հունիսի 24-ի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից:

 «Ընտրություններից հետո հնարավոր է քննարկվի արտակարգ դրության ռեժիմի չեղյալ հայտարարման հարցը», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրություն էր հաստատվել 2016 թվականի հուլիսի  ռազմական հեղաշրջման փորձից հետո: Կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը Թուրքիայում յոթ անգամ երեք ամսով երկարաձգվել է, իսկ այդ որոշմանը հավանություն է տվել խորհրդարանը: Արտակարգ դրության ռեժիմը հերթական անգամ երկարացվել է ապրիլի 18-ին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ