Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Թուրքիայում կվերացվի արտակարգ դրության ռեժիմը

am
T`owrk`iayowm kverats`vi artakarg drowt`yan rhezhime_77487

Թուրքիայի նախագահի  մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հուլիսի 18-ին երկրում կդադարեցվի արտակարգ դրության ռեժիմը, սակայն այն կարող է կրկին հաստատվել, եթե երկրում ահաբեկչական սպառնալիք ի հայտ գա: Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից:

 

«Արտակարգ դրությունը կգործի մինչեւ հուլիսի 18-ը: Բայց թող ոչ ոք չմտածի, որ արտակարգ դրություն չեղարկումը պետության թուլության դրսեւորում է կամ նոր  հնարավորություն ահաբեկիչների համար: Ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է: Եվ եթե վտանգ առաջանա, որը կպահանջի արտակարգ իրավիճակի ներդրում, այն կրկին կներկայացվի », - ասել է Քալընը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ